Միջազգային Օլիմպիական Կոմիտեի գործկոմի որոշմամբ ըմբշամարտը հանվել է 2020թ. Օլիմպիական խաղերի ծրագրից և դեռ պետք է պայքարի հավակնորդ մարզաձեւից դարձյալ օլիմպիական մարզաձեւ դառնալու համար։ ՄՕԿ-ի հանաձնաժողովի անդամներից մեկն առաջարկություն է արել ասելով, որ այդ մարզաձևը ոչ դիտարժան է և քիչ են երկրպագուները:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն  այս հայտարարությունն անհիմն է համարում և թյուրիմացություն:

«Այն անձանավորությունը, ով նման հայտարարություն է արել,  միգուցե իրենից ոչ մի բան չի ներկայանցնում: Ըմբշամարտն օլիմպիական խաղերի հիմքերից է եղել ու կա»,-ասաց Ջուլֆալակյանը և ավելացրեց, որ օլիմպիական շենքը կառուցել առանց ըմբշամարտի` անհավանական է:

Ջուլֆալակայանը այդ հայտարարության հեղինակին համարում է երկսեռանի կամ ոչ ավանդական կողմնորոշման.

«Ինչպե՞ս կարելի է չսիրել այդ տղամարդկային սպորտաձևը»,-հարցնում է Ջուլֆալակյանը` հայտարարության հեղինակին:

 Ջուլֆալակյանը չի հանձնվելու և պայքարելու է մինչև վերջ: Վերջինս նշեց, որ  իրենք չեն հավատում, որ կարող է նման բան լինել, քանի որ ըմբշամարտն աշխարհում զարգացած սպորտաձևերից մեն է: Ավելին, վերջինս պատրաստվում է աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ բոլոր մարզիչներին հորոդորել միասնական պայքար սկսել: