Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուկաշենկոն կորցրել է իրականության զգացումը։ Այս մարդը հանուն սեփական իշխանության ցուցադրաբար զինված դուրս է եկել սեփական ժողովրդի դեմ։ Ավելին, նա իր 15-ամյա որդուն՝ Նիկոլային, զինել և դարձրել է իր անձնական թիկնապահը։ Այս մարդն այլևս կապ չունի բելառուս ժողովրդի հետ. նա վտանգավոր է ինչպես Բելառուսի, այնպես էլ՝ Բելառուսի բարեկամների, ընկերների ու գործընկերների համար։
Այս մարդը նախագահից վերածվել է սեփական ժողովրդի դեմ դուրս եկած զինված հրոսակի, ով վա-բանկ է գնում։ Այս մարդուն պետք է կանգնեցնել»: