Ճապոնական Konami ընկերությունը ներկայացրել է Pro Evolution Soccer 2021 համակարգչային խաղի նոր տարբերակի շապիկը, որի վրա տեղ են գտել Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի առաջատար Լիոնել Մեսին:
Առաջին անգամ Մեսին ու Ռոնալդուն միասին հայտնվում են PES-ի շապիկին: Համակարգչային խաղի նոր տարբերակի գովազդային դեմքերն են նաև Մյունխենի «Բավարիայի» 19-ամյա պաշտպան Ալֆոնսո Դևիսն ու «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը:
Հիշեցնենք, որ PES-ի նոր տարբերակի լիարժեք տարբերակը հասանելի կլինի հաջորդ տարվա սեպտեմբերին: