Տասներկուամյա աղջիկը «կենդանացել է»՝ սեփական հուղարկավորությանը նախապատրաստվելու ժամանակ, գրում է Daily Star-ը:
Դեպքը տեղի է ունեցել Ինդոնեզիայում, երբ հարազատները լվանում էին նրա մարմինը: Աղջիկը տառապել է քրոնիկ շաքարախտով և հոսպիտալացվել է ծանր վիճակում: Նույն օրը բժիշկներն արձանագրել են նրա մահը, որից հետո հարազատները դին տեղափոխել են`թաղմանը նախապատրաստելու համար:
Մարմինը լվանալու ժամանակ աղջիկը բացել է աչքերը, մարմնի ջերմաստիճանը բարձրացել է, սիրտը սկսել է բաբախել: Հարազատները շտապօգնություն են կանչել, բայց, չնայած բժիշկների բոլոր ջանքերին, երեխան այնուամենայնիվ մահացել է «հարությունից» մեկ ժամ անց:
Մասնագետները բացատրում են, որ նման անհավատալի դեպքերը տեղի են ունենում «Ղազարոսի համախտանիշի» պատճառով: նման դեպքում սրտամկանի ինֆարկտից մահացած մարդու արյան շրջանառությունը կարող է ինքնաբուխ վերսկսել, ինչի արդյունքում սկսում են աշխատել թոքերը և սիրտը: Առաջին անգամ «Ղազարոսի համախտանիշը» գրանցվել է 1982թ.-ին, և մինչ օրս համարվում էր, որ այդ երևույթը տեղի է ունեցել 38 անգամ: Սակայն վերջերս գիտնականներ Լես Գորոդոնը, Մաթյե Պասքյեն, Հերման Բուրգերը և Պետեր Պաալը, ուսումնասիրելով բժշկական գրականությունը, հաշվել են նկարագրված 65 նման դեպք՝ 22 հիվանդ փրկվել է, որոնցից 18-ը՝ առանց որևէ նյարդաբանական հետևանքների: