Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Բեռլինի «Շարիտե» կլինիկայի այն հայտարարությունը, ըստ որի՝ Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին, ամենայն հավանականությամբ, թունավորել են՝ գրում է ekhokavkaza.com-ը:
Նա ասել է, որ մինչ այժմ հիմքեր չկան հետաքննելու, թե ինչ է տեղի ունեցել Նավալնիի հետ, քանի որ որոշված չէ, թե որ նյութով է նա թունավորվել: Նա քաղաքական գործչին թունավորելու վերաբերյալ իշխանություններին ուղղված մեղադրանքները անվանել է «դատարկ աղմուկ»:
«Մենք չենք հասկանում, թե ինչու են մեր գերմանացի գործընկերները այդքան շտապում՝ օգտագործելով թունավորում բառը: Այս վարկածն առաջիններից էր, որը մեր բժիշկները համարում էին, բայց նյութը դեռ հաստատված չէ», – ասել է նա օգոստոսի 25-ին կայացած ճեպազրույցում: