Թուրինի «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն օգոստոսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է իր թիմի նպատակների, նաև «Յուվենտուսում» առկա խնդիրների մասին:

««Յուվենտուսում» հանդես են գալիս տաղանդավոր ֆուտբոլիստներ, սակայն նախկինում նրանց չեն օգտագործել ինչպես հարկն է: Տաղանդավոր ֆուտբոլիստները միշտ ունակ են լավ արդյունք գրանցել, եթե ունեն հաղթելու մոտիվացիա և ճիշտ են օգտագործվում մարզիչների կողմից:


«Յուվենտուսի» նպատակը միայն մեկն է՝ հաղթել: Մրցաշրջանին նախորդող ժամանակահատվածը մենք պետք է ճիշտ օգտագործենք, որպեսզի հնարավորինս լավ մարզավիճակում սկսենք մրցաշրջանը:

Միայն իմ գրանցած արդյունքները կպատասխանեն այն հարցին՝ արժանի՞ էի ես գլխավորել «Յուվենտուսը», թե՞ ոչ»,- Պիրլոյի խոսքը մեջբերում է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 24-ին «Յուվենտուսն» առաջին մարզումն էր անցկացրել Պիրլոյի գլխավորությամբ: