Ոչ բոլոր տղամարդիկ են պատրաստ խոստովանել, որ նրանք նույնպես «սիրում են ականջներով»: Բայց դա փաստ է: Cluber-ը ներկայացնում է 8 արտահայտություններ, որոնք ցանկացած տղամարդ ցանկանում է լսել իր կնոջոց:
1. Դու այսօր այնքան գեղեցիկ ես:
Տղամարդիկ հաճախ են իրենց կանանց հաճոյախոսություններ անում: Բայց հոգու խորքում նրանք ցանկանում են լսել նույն բանը:
2. Ես հպարտանում եմ քեզնով:
Տղամարդու ինքնավստահությունը հաճախ կախված է կնոջ վերաբերմունքից: Տղամարդու համար կարևոր է իմանալ, որ իր սիրելի կինը հավատում է նրան:
3. Դու լավ աշխատեցիր ինքդ քեզ վրա:
Եթե կինն ասում է իր տղամարդուն, որ վերջինիս կատարած աշխատանքը արդյունք է տվել, տղամարդն ավելի վճռական է դառնում:
4. Ես ուզում եմ քեզ:
Կանայք հաճախ մտածում են, որ հենց տղամարդը պետք է դոմինանտ լինի ֆիզիկական հարաբերություններում, բայց տղամարդիկ բոլորովին դեմ չեն հակառակին:
5. Ինձ դուր է գալիս, երբ դու իմ կողքին ես:
Երբ տղամարդն իմանում է, որ երջանկացնում է իր կնոջը, ջանք չի խնայում նրան մշտապես այդպիսին տեսնելու համար:
6. Ես քեզ վստահում եմ:
Վստահությունը ձեր հարաբերությունները կբարձրացնեն այլ մակարդակի:
7. Շնորհակալ եմ:
Լինի դա խանութ գնալու համար, թե ավելի մեծ իրադարձության, շնորհակալություն հայտնեք ձեր տղամարդկանց:
8. Ես գնահատում եմ քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս:
Գնահատված լինելը երբեմն նույնիսկ ավելի կարևոր է, քան շնորհակալությունը: