«Բարսելոնայի» նորանշանակ սպորտային տնօրեն Ռամոն Պլանեսը կարծիք է հայտնել արտենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի՝ կատալոնական ակումբից հնարավոր հեռանալու մասին:

«Մենք չենք ակնկալում Մեսի հեռանալը, քանի որ ցանկանում ենք, որ նա մնա «Բարսելոնայում»: Կարծում եմ՝ Մեսին գիտի, որ հսկայական հարգանք է վայելում այստեղ, քանի որ մենք խոսում ենք պատմության լավագույն ֆուտբոլիստի մասին: Վստահ եմ, որ ապագան դրական է լինելու»,- Պլանեսի խոսքը մեջբերում է The Sun-ը:


Ավելի հայտնի էր դարձել, որ 33-ամյա ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «Բարսելոնայից» և իր որաշման մասին հայտնել է ակումբին: Արգենտինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ: Նախորդ մրցաշրջանում Մեսին ակումբային մակարդակում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 31 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ: