Սիրիայում այսօր հայ 5 տղամարդ է առևանգվել։ Նրանք եղել են Հալեպից Երևան ուղևորված ավտոբուսում։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է yerkirmedia.am կայքը:
"Երկիրն այսօր"-ի թղթակիցը Հալեպից հայտնել է, որ ուղևորների թվում եղել են նաև կանայք, սակայն հայտնի է դարձել, որ կանանց ազատ են արձակել, իսկ տղամարդկանց գտնվելու վայրն անհայտ է