«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկինում 8 անգամ դատարանի կողմից մերժում ստանալուց հետո նախօրեին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից խոշտանգված ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը։ Վերջինս այն ազատամարտիկն է, որին, իր պնդմամբ, գեներալ Մանվել Գրիգորյանը 2000 թվականին 22 օր շղթայված պահել է ու խոշտանգել գումարային խնդիրների պատճառով։ Իսախանյանը պատրաստվում է արդեն ազատության մեջ հետևողական լինել, որպեսզի իր խոշտանգման գործով Մանվել Գրիգորյանը պատասխանատվության ենթարկվի։
«Վստահ եղեք, որ արդարությունը կվերականգնվի։ Մանվել Գրիգորյանի ու իր նման հանցագործների տեղը լինելու է ճաղերի հետևում»,- «Ժամանակ»-ին ասաց ազատամարտիկը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: