Մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի՝ «Մանչեսթեր Սիթի» հնարավոր տեղափոխությանը:

Մոմանիի ծաղրանկարի թեման Գվարդիոլայի՝ Բարսելոնա ժամանումն է: Ըստ իսպանական ԶԼՄ-ների՝ կատալոնացի մասնագետը եկել է Բարսելոնա, որպեսզի հանդիպի Մեսիի հետ և քննարկի նրա՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու հնարավորությունը:


«Բարսելոնան» հայտարարել է, որ Մեսին ակումբից կհեռանա միայն այն դեպքում, երբ վճարվի նրա պայմանագրում նշված հրաժարագինը՝ 700 միլիոն եվրո: