Գրիպը կարող է սրտի լուրջ բարդությունների հանգեցնել: Գիտնականները վաղուց գիտեին դրա մասին, սակայն ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի նոր ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Annals of Internal Medicine-ում, դա մեկ անգամ հաստատեց դա:
Medportal.ru-ի փոխանցմամբ` հետազոտության հեղինակները վերլուծել են 80.000 հիվանդի տվյալները, ովքեր հոսպիտալացվել էին գրիպով 8 տարվա ընթացքում: Սրտի աշխատանքի հանկարծակի լուրջ խախտումները (սրտի սուր անբավարարություն կամ սրտամկանի ինֆարկտ) գրանցվել էր հիվանդների 12 տոկոսի մոտ, այսինքն` 8-ից 1-ի:
Պարզվել է, որ այս խնդիրն ավելի լուրջ էր, քան նախկինում էին կարծում: Ավելին, սրտի կողմից բարդություններ են առաջացել գրիպով հոսպիտալացված հիվանդների 5 տոկոսի մոտ, ում մոտ մինչ գրիպը ֆոնային սրտանոթային հիվանդություններ չունեին:
«Մինչ այս ուսումնասիրությունը հիմք կար ենթադրելու, որ գրիպի եւ սրտի հետ կապված խնդիրների միջեւ կապ գոյություն ունի: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե որքան տարածված է այս խնդիրը»,- նշել է Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի ասպիրանտ, հետազոտության համահեղինակ վարակաբան Էրիկ Չոուն: Չոուն ավելի վաղ զբաղվում էր գրիպով վարակվելու շղթաների ուսումնասիրությամբ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններում:
Հետազոտության հեղինակները նշում են, որ նոր ապացույցներն ընդգծում են վաղ սեզոնային գրիպի պատվաստման անհրաժեշտությունը:
Չոուն նշել է, որ ինքը զարմացած չէ, որ սրտի կողմից բարդությունները հայտնվում են նաեւ նախկինում առողջ մարդկանց մոտ, ովքեր COVID-19-ն են տարել: Նրա խոսքով` SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է բորբոքում առաջացնել, ինչը կարող է հանգեցնել տարբեր օրգանների, այդ թվում` սրտի վնասմանը: Այդպիսի բորբոքումը սիրտը խոցելի է դարձնում ծանրաբեռնվածության նկատմամբ: