Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները նշել են դպրոցականների այն խումբը, որն առավել ակտիվորեն է տարածում կորոնավիրուսը: Նրանց խոսքով` դրանք բարձր դասարանների աշակերտներ են: Այս մասին հաղորդվում է նրանց նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է MedRxiv կայքում:
Ինչպես պատմում է lenta.ru-ն, գիտնականները իրավիճակ են մոդելավորել դպրոցներում կարանտինի վերացումից հետո եւ պարզել են, որ աշնանն ավագ դպրոցի աշակերտների շրջանում վարակների թիվը կարող է կտրուկ աճել. նրանց 40.7 տոկոսի մոտ կարող են COVID-19 ախտանիշներ առաջանալ:
Մասնագետների կարծիքով` փոքր երեխաների շրջանում հարուցիչի տարածումը, ամենայն հավանականությամբ, ավելի ցածր կլինի, քան ավագ դասարանի աշակերտների շրջանում: Այս կանխատեսումները հիմնված են տվյալների վրա, որոնք ցույց են տալիս, որ 10 տարեկանից ցածր երեխաները վարակի նկատմամբ երկու անգամ պակաս զգայուն են, քան ավագ դպրոցականները:
Հետազոտողների կարծիքով` դպրոցներում վարակի մակարդակը նվազեցնել հնարավոր է` կրճատելով աշակերտների քանակը դասարանում. միջին եւ ավագ դպրոցներում մեկ դասարանում սովորողների թիվը բարենպաստ սցենարի դեպքում չպետք է գերազանցի 10 մարդը: Իսկ տարրական դասարաններում միաժամանակ կարող է լինել մինչեւ 20 աշակերտ: