«Բարսելոնայի» նորեկ Միրալեմ Պյանիչը պատմել է, որ կատալոնական ակումբ տեղափոխվելու գլխավոր դրդապատճառներից մեկն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ խաղալու ցանկությունն է:

«Տեղափոխվել եմ «Բարսելոնա», որպեսզի խաղամ Մեսիի հետ: Դրա համար հրաժարվել եմ ՊՍԺ-ի՝ ավելի շահավետ առաջարկից»,- բոսնիացի կիսապաշտպանի խոսքը մեջբերում է B92-ը:


Հիշեցնենք, որ 30-ամյա Պյանիչն այս ամռանը Թուրինի «Յուվենտուսից» է տեղափոխվել «Բարսելոնա»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա Մեսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»: