«Հայ չինովնիկական ստեղծագործ միտքն ամեն ինչից փող քամելու 400 «ազնիվ» եղանակ գիտի։ Զորօրինակ՝ Շենգավիթ համայնքում համատիրության ղեկավարները բնակիչներին ապսպրում են «ԺԷԿ» բերել իրենց բնակգրքույկների «քսերոքսները», որ բնակիչների անունից վարկ վերցնեն շենքերի «կարիքները» հոգալու համար, բնակչի՝ համատիրությանը մուծվելիք ամենամսյա գումարի դիմաց։ Բնակիչների մեծ մասը համաձայն չէ՝ նրանք սրանում «մութ բան» են տեսնում։ Գործընթացի գլխին կանգնած է Շենգավիթի համատիրությունների ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազարյաևը, ով 2007-ի ԱԺ ընտրությունների ժամանակ այն ընտրական հանձնաժողովի նախագահն էր, որը ԲՀԿ-ական հայտնի «բետեեռ» տիկնոջ հետ ձեռնամարտի բռնվեց։
Ինչո՞ւ եք պարտադրում բնակիչներին մասնակից լինել վարկային գծի բացման «արարողությանը»՝ հարցրինք տիկին Հասմիկին։ «Ինչ լավ բան անում ես էս ժողովրդի համար, մեկ է՝ չեն գնահատում։ Որևէ մեկը որևէ մեկին որևէ բան չի պարտադրում։ Դա բնակիչների ցանկությունն է. այո, վարկային գիծ ենք բացելու, բնակիչները հավաքվել են, որոշել են, ու եթե բնակիչների 51 տոկոսը համաձայն է, 49-ը պետք է ենթարկվի այդ որոշմանը։ Ընդ որում, ծրագիրը համատեղ իրականացվում է «Հաբիթաթ» կազմակերպության հետ, որը երաշխավոր է կանգնել բանկում գործընթացին, իսկ տոկոսները վճարելու է քաղաքապետարանը»։ Ի՞նչ կարգի գումարների մասին է խոսքը։ «Նայած շենք, կոնկրետ Ձեր նշած Գևորգ Չաուշի համատիրության համար՝ 3 միլիոն դրամ»»,–գրում է Առավոտ թերթը։