Արդյո՞ք Կապարոսը պատրաստվում է իսպանական «համ ու հոտ» մտցնել Հայաստանի հավաքականի խաղում։ Այսպիսի հարց են տվել ՀՀ հավաքականի գլխավոր մարզչին՝ Սկոպյեում տեղի ունեցած նախախաղային ասուլիսի ժամանակ։
«Անհնար է Իսպանիայի հավաքականի ոճն ամբողջովին կիրառել Հայաստանի հավաքականում, քանի որ տարբեր խաղացողների մասին է խոսքը։ Սակայն, ինչպես նշեցի, մենք վետերաններ ու նորեկներ ունենք, որոնք լի են լավ խաղ ցուցադրելու խանդավառությամբ: Ամեն դեպքում, ես աշխատել եմ շատ բարձրակարգ թիմերում և իմ փորձով, կարծում եմ, կկարողանամ օգտակար լինել Հայաստանի հավաքականին։ Հայաստանի հավաքականը, կարծում եմ, արժանի խաղ ցույց կտա»,- ասել է Կապարոսը։