Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Lexus) հայտարարել են, որ իրենք որևէ կապ չունեն Բեռլինի և Վարշավայի միջև բանակցությունների ձայնագրման հետ, որոնք գաղտնալսվել են Բելառուսի հատուկ ծառայությունների կողմից և կապված են Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի պետական հեռուստատեսությունը ցույց էր տվել բանակցությունների ձայնագրության տեքստը: Դրանում երկխոսության մասնակիցներից մեկը պատասխանում է ընդդիմադիրի թունավորման մասին հարցին, որ «պատերազմում բոլոր միջոցներն ընդունելի են»: Ավելի վաղ Մինսկն այս ձայնագրությունը տրամադրել էր Ռուսաստանի ԱԴԾ-ին:
Գրառումը հայտնվելուց հետո տեսակետ էր հայտնվել, որ դրա հետ կարող են կապ ունենալ պրանկերներՎովանն ու Լեքսուսը: «Մենք դրա հետ կապ չունենք», – մեկնաբանել է լուրերը Կուզնեցովը: