Դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։

 

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է կազմվածքն ընդգծող, դեկոլտեով զգեստ։ Էլենն այն համադրել է բարձրակրունկների հետ։ Երիտասարդ դերասանուհին նախընտրել է պարզ սանրվածք, մեղմ շպար․ բալագույն շրթներկ, արտահայտիչ աչքեր։ Հրապարակմանը կից նա կատարել է հետեւյալ գրառումը ․

«Ես ամբողջությամբ

ուրիշ մոլորակի

համար էի ստեղծված:

Ճանապարհս շփոթեցի»։

Էլեն Ասատրյանի երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ են ուղղել՝ գրելով․ «Խենթացնող», «Փայլում ես», «Յուրահատուկ», «Սիրուն»։