Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին ազգային հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը դարձել է գոլի հեղինակ:
«Բարսելոնայի» հարձակվողը գոլի հեղինակ է դարձել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2-րդ տուրի՝ Ուկրաինայի ազգային հավաքականի հետ խաղում, 17 տարեկան 311 օրականում: Ֆատին վերջին 84 տարվա ընթացքում Իսպանիայի հավաքականում նորամուտը նշած ամենաերիտասարդ խաղացողն է: Սեպտեմբերի 3-ին կայացած ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 1-ին տուրի՝ Գերմանիայի հետ խաղում ֆուտբոլիստը 17 տարեկան 308 օրական էր: