Ֆրանսիայի հավաքականի եւ փարիզյան ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վարակվել է կորոնավիրուսով եւ չի մասնակցի Ազգերի լիգայի երկրորդ տուրի հանդիպմանը Խորվաթիայի թիմի դեմ, հաղորդում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։ Նա լքել է հավաքականի ճամբարը։

ՊՍԺ-ից կորոնավիրուսով վարակվել են նաեւ հարձակվողներ Նեյմարն ու Մաուրո Իկարդին եւ կիսապաշտպաններ Անխել Դի Մարիան ու Լեանդրո Պարեդեսը։ Նրանք վերջերս են վերադարձել արձակուրդից, որն անցկացրել են Իբիցայում։


Ֆրանսիա - Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։