Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսին, որը դրական է պատասխանել, հաղորդում է El Mundo-ն։ Ամուսնության օր դեռ չի նշանակվել։

Ռոնալդուն ու Ռոդրիգեսը միասին են 2016 թվականից։ 2017թ․ նոյեմբերին ծնվել է նրանց դուստր Ալանա Մարտինը։


Ռոնալդուն ունի չորս երեխա։ Նրա ավագ որդու մայրը հայտնի չէ։ Երկրորդ եւ երրորդ երեխաները ծնվել են փոխնակ մորից։