Ֆուտբոլի ՈւԵՖԱ Ազգերի լիգայում սեպտեմբերի 8-ին կանցկացվեն երկրորդ տուրի երկրորդ խաղային օրվա հանդիպումներն A, C և D դիվիզիոններում:
C դիվիզիոնի երկրորդ խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Էստոնիայի հավաքականին: Խմբի մյուս խաղը տեղի կունենա Թբիլիսիում, որտեղ վրացիները կհյուրընկալեն Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:
Ազգերի լիգա, երկրորդ տուր
A դիվիզիոն, երկրորդ խումբ
Բելգիա - Իսլանդիա՝ 22:45 (Երևանի ժամանակով)
Դանիա - Անգլիա՝ 22:45
A դիվիզիոն, երրորդ խումբ
Ֆրանսիա - Խորվաթիա՝ 22:45
Շվեդիա - Պորտուգալիա՝ 22:45
C դիվիզիոն, առաջին խումբ
Կիպրոս - Ադրբեջան՝ 22:45
Լյուքսեմբուրգ - Չեռնոգորիա՝ 22:45
C դիվիզիոն, երկրորդ խումբ
Հայաստան - Էստոնիա՝ 20:00
Վրաստան - Հյուսիսային Մակեդոնիա ՝ 20:00
D դիվիզիոն, երկրորդ խումբ
Սան Մարինո - Լիխտենշտեյն՝ 22:45