Օրերս Իսպանիայում արտաշիրիմեցին հայտնի նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը: Սյուրռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչը թաղվել էր 1989 թ.:

Հիմա՝ մոտ 30 տարի անց, նրա մարմինը գերեզմանից հանեցին գենետիկ փորձաքննության համար, քանի որ մի կին պնդում է, որ նրա հարազատ աղջիկն է:

 

Դալիի մարմինը մահից հետո զմռսել էին: Դատաբժշկական փորձագետները կուսումնասիրեն նկարչի մարմինը ՝ հաստատելու կամ հերքելու համար նրա ազգակցությունը կնոջ հետ, ով Դալիին իր հայրն է անվանում:

Արտաշիրիմման մասնակիցներին ամենաշատը նկարչի հայտնի բեղերի վիճակն ապշեցրեց: «Նրա բեղերը մնացել էին այնպիսին, ինչպիսին տասնյակ տարի առաջ էին»,- ասում է փորձագետներից մեկը:

Թեստը կանցկացվի Մարիա Պիլար Աբել Մարտինեսի պահանջով, ով 2007 թվականից պնդում է, որ Սալվադոր Դալիի դուստրն է:

 

Արտաշիրիմելու որոշումն ընդունել էր դատարանը հունիսի վերջին: Դրա դեմ հանդես եկավ Սալվադոր Դալիի հիմնադրամը, որը տնօրինում է նկարչի ժառանգությունը: Համարվում է, որ նա երեխաներ չունի:

Դալին ամուսնացած էր Ելենա Դյակոնովայի հետ: Ամուսնական 50 տարիների ընացքում նրանք երեխա չէին ունեցել:

 

Դալին բավական յուրահատուկ սեքսուալ նախընտրություններ ուներ. նա հաճախ իր տանը խմբակային սեքս էր կազմարեպում՝ նախընտրելով հանդիսատես մնալ:

Նրա կենսագիրն ասում էր. «Դալին միշտ պարծենում էր, որ ինքն իմպոտենտ է և անհրաժեշտ է իմպոտենտ լինել մեծ նկարիչ դառնալու համար»:

Եթե հաստատվի Մարիա Պիլար Աբել Մարտինեսի ազգակցությունը Դալիի հետ, կինը կկարողանա ժառանգել նրա ազգանունը և Դալիի աշխատանքների նկատմամբ իրավունքները, որոնք գնահատվում են 325 մլն եվրո:

Աղբյուր՝ BlogNews.am