«5sta Family» խմբի հայտնի երաժիշտ Վալերի Եֆրեմովն օգոստոսի քսանհինգին հայր է է դարձել։ Լույս աշխարհ է եկել նրա դուստրը՝ Վիկտորիան։
Այսօր երաժիշտը հայտնել է՝ դուստրը մահացել է։
Թե ինչն է դարձել բալիկի մահվան պատճառը չի նշվում։ Վալերին իր ցավով կիսվել է երկրպագուների հետ։
«Շնորհակալ են, մեր փոքրիկ։ Սրանք մեր կյանքի լավագույն ինն ու կես օրերն էին։
Դու փոխեցիր մեզ, ավելի լավը և ուժեղ դարձրեցիր, մեզ թույլ տվեցիր զգալ՝ որքան հաճելի է ծնող լինելը։
Եվ թող մենք մինչև վերջ չենք հասկանում՝ ինչ ես տվել մեզ այս կարճ ժամանակաշրջանում, բայց անպայման կհասկանանք՝ հիշելով քեզ սիրով և երախտիքով»,- գրել է երգիչը։
Նշենք՝ Աննան և Վալերին երկար տարիներ միասին են, դեռևս 2010-ականներից։
Զույգը գաղտնի էր պահում երկար սպասված հղիության մասին լուրերը և բալիկի լույս աշխարհ գալը զարմանալի էր բոլորի համար։