«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները պնդում են, որ կուսակցությունը սպասում է ԲՀԿ կողմից հրավիրվելիք հանրահավաքին, և եթե այն բազմամարդ ու հաջողված լինի, ապա «Հայրենիքը» ևս կմիանա դրան:
Չնայած տարբեր մարզերում տարածքային կառույցներ բացելուն, այս կուսակցությունում հասկացել են, որ իրենք անկարող են ինքնուրույն քաղաքական օրակարգ ներկայացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: