Տաշքենդի «Պախտակորը» Թուրքիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական հանդիպում անցկացրեց Օդեսսայի «Չեռնոմորեցի» դեմ, որն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Ժորա Հովհաննիսյանըխաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում ու փոխարինվեց 68-րդ րոպեին:
Ավելացնենք, որ Ուզբեկստանի 2013թ.-ի առաջնությունը կմեկնարկի մարտի 2-ին, իսկ հաջորդ օրը մայրաքաղաքային ակումբը սեփական հարկի տակ կընդունի Նամանգանի «Նովբախորին»: