Հ ԿԳՄՍ նախարարության առաջարկով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում (նաև թիմային) չեմպիոն դարձած մարզիկներն այսուհետ կստանան ամսական պատվովճարներ: Ինչպես փոխանցում են ԿԳՄՍՆ-ից, որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում:
Նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տիտղոսակիր մարզիկները պատվովճար չեն ստացել հանրապետությունում մշտապես չբնակվելու պատճառով: Բացի այդ, որոշմամբ պատվովճար է սահմանվել աշխարհի թիմային առաջնության հաղթողների համար. մասնավորապես` շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն Հայաստանի Հանրապետության հավաքականի 5 մարզիկ կստանա պատվովճար: Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառուների ցանկում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն ՀՀ-ում մշտապես չբնակվող 15 մարզիկ (16 մրցանակային տեղ՝ Յուրի Սարգսյանը և՛ Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր է, և՛ աշխարհի չեմպիոն) և շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն 5 մարզիկ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ` պետությունը ևս մեկ անգամ կարևորում է սպորտի զարգացումը և տիտղոսակիր մարզիկների նվաճումները` անկախ այն հանգամանքից նրանք մշտապես բնակվում են ՀՀ-ում, թե ոչ, քանի որ նրանք, հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո, բարձր են պահել Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության պատիվը և այսօր էլ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
Կից` Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից շախմատի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ցանկը.
Ցուցակ
N Անուն, ազգանուն Զբաղեցրած տեղը Պատվովճարի ամսական չափը հազար դրամ
Օլիմպիական խաղեր
1 Էդուարդ Ազարյան 1-ին տեղ 200,000.00
2 Արմեն Նազարյան 1-ին տեղ 200,000.00
3 Էդուարդ Միքայելյան 2-րդ տեղ 140,000.00
4 Յուրի Սարգսյան 2-րդ տեղ 140,000.00
5 Արմեն Մկրտչյան 2-րդ տեղ 140,000.00
6 Միհրան Հարությունյան 2-րդ տեղ 140,000.00
7 Սոս Հայրապետյան 3-րդ տեղ 100,000.00
8 Յուրի Պատրիկեև 3-րդ տեղ 100,000.00
9 Հրաչիկ Ջավախյան 3-րդ տեղ 100,000.00
10 Գևորգ Դավթյան 3-րդ տեղ 100,000.00
Շախմատի համաշխարհային օլիմպիադա
11 Վլադիմիր Հակոբյան 1-ին տեղ 200,000.00
12 Սերգեյ Մովսիսյան 1-ին տեղ 200,000.00
Աշխարհի առաջնություն
13 Նշան Մունչյան 1-ին տեղ 100,000.00
14 Արայիկ Գևորգյան 1-ին տեղ 100,000.00
15 Դեվիդ Սաֆարյան 1-ին տեղ 100,000.00
16 Յուրի Սարգսյան 1-ին տեղ 100,000.00
Շախմատի աշխարհի թիմային առաջնություն
17 Լևոն Արոնյան 1-ին տեղ 100,000.00
18 Վլադիմիր Հակոբյան 1-ին տեղ 100,000.00
19 Ռաֆայել Վահանյան 1-ին տեղ 100,000.00
20 Գաբրիել Սարգսյան 1-ին տեղ 100,000.00
21 Ռոբերտ Հովհաննիսյան