Հայկական շոուբիզնեսի ամենահայտնի ու սիրված զույգերից մեկը` երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն օրերս Էջմիածնում մկրտել են իրենց որդուն` Ռոբերտին:
Արփին ֆեյսբուքյան հրապարակմամբ հայտնել է, որ մկրտության արարողությունը տեղի է ունեցել Շողակաթ եկեղեցում:
Դերասանուհին Ռոբերտի 40 օրական դառնալուց հետո միայն սկսել է որդու հետ անկեղծ ու անմիջական հրապարակումներ անել։
Դերասանուհին այս անգամ որդու հետ նոր լուսանկար է հրապարակել։