ԱՄՆ տիեզերական գործակալության փորձագետները Hubble աստղադիտակի օգնությամբ Յուպիտերի վրա եզակի փոթորիկների լուսանկար են արել։ Այս մասին ասված է Instagram-ում NASA-ի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կարմիր փոթորիկը բավականաչափ ուժեղ է՝ Երկիրը կլանելու համար։ Միևնույն ժամանակ, մեկ այլ փոթորիկ, որը, ըստ գործակալության տվյալների, նույնպես կարմիր է եղել, դարձել է սպիտակ: Դարձյալ մոլեգնում է, բայց այն զգալի թույլ է առաջինից:
Բացի այդ, պատկերի վրա երևում է մոլորակի արբանյակներից մեկը՝ Եվրոպան։ Ինչպես նշված է Hubble-ի պաշտոնական կայքում, լուսանկարն արվել է ընթացիկ տարվա օգոստոսի 25-ին, երբ մոլորակը գտնվում էր Երկրից 653 մլն կիլոմետր հեռավորության վրա:
«Hubble-ի նոր լուսանկարի յուրահատուկ և հետաքրքիր դետալը փոթորիկն է հյուսիսային լայնություններում, որը շարժվում է ժամում 560 կիլոմետր արագությամբ», – նշված է հաղորդագրության մեջ: