ԽՈՅԵՐ
Ձեզ խորհուրդ չի տրվում ալկոհոլ օգտագործել` հատկապես ձեր սիրելիի ներկայությամբ: Դրա անգամ ամենաչնչին չափաբաժինը փորձելուց հետո դուք, միգուցե, ոչ ադեկվատ սկսեք ընկալել նրա պահվածքը:
ՑԼԵՐ
Ձեր նախկին սիրեցյալը կսկսի ձեզ համոզել, որ ձեր կողքին այժմ ճիշտ տղամարդ չի կանգնած: Որքան էլ, որ ձեզ չհետաքրքր նրա կարծիքը, ստիպված կլինեք դա լսել: Պարտադիր չէ, որ հետեւեք նրա խորհուրդին:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ինքներդ կլինեք ձեր երջանկության ստեղծողը: Որքան էլ, որ դա դժվար թվա` սեփական ուժերով պետք է հասնեք ձեր երջանկությանը:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Կարիք չկա երկար-բարակ մտածել եւ հաշվի առնել ստեղծված իրավիճակի մանրամասները։ Ավելի լավ է, լսեք ձեր ամուսնու/կնոջ կարծիքը։ Միգուցե նրա տեսակետը ոչ այնքան տրամաբանական թվա ձեզ, բայց հենց դա լինի ելքը։ Խոսեք նրա հետ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ոչ մի դեպքում մի փորձեք տեսություններ մշակել, թե ինչու այս անգամ ձեզ մոտ ոչինչ չստացվեց։ Ձեր մտորումները հնարավոր է արմատապես սխալ են, եւ դուք անտեղի տանջում եք ձեզ։ Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է։
ԿՈՒՅՍԵՐ
Սիրելի անձնավորությունն իր մի խոսքով, ժեստով կամ արտահայտությամբ ունակ է նոր կյանք պարգեւել ձեզ։ Կարեւոր է, որ նա ճիշտ տեղ ու ժամանակ ընտրի դրա համար, այլապես ամեն ինչ հակառակը կստացվի։ Խելացի գործեք։
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեզ խորհուրդ է տրվում շատ շարժվել: Զբոսնեք, սպորտով զբաղվեք, գնումներ կատարեք: Այդ ամենը միայն դրականորեն կազդեն ձեր հարաբերությունների վրա:
ԿԱՐԻՃՆԵՐ
Դուք ձեզ հեքիաթում կզգաք: Ինքներդ պետք է այնպես անեք, որ ձեր հեքիաթը բարի ավարտ ունենա, այլ ոչ թե չարը հաղթի: Դրա համար եղեք թե այդ հեքիաթի հեղինակները, թե գլխավոր հերոսները:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Փորձեք հնարավորինս լավ ու ճիշտ պլանավորել ձեր գործողություններն ու պահվածքը: Միայն դրանից կախված կլինի ձեր անձնական կյանքի հետագա ընթացքը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Դուք լինելու եք բոլորի ուշադրության կենտրոնում՝ շրջապատված լինելով մտերիմների սիրով եւ ջերմությամբ։ Բայց ձեզ ամենից առավել հետաքրքրում է սիրելիի վերաբերմունքը։ Հանդիպեք ու երեկոն նվիրեք նրան։
ՋՐՀՈՍՆԵՐ
Կարելի է լսել ու հաշվի առնել այն, ինչ ձեր մասին ասելու է ձեր սիրելի անձնավորությունը։ Նոր բացահայտումներ են ձեզ սպասում։
ՁԿՆԵՐ
Արդարության համար պայքար եք մղելու սիրելի էակի հետ։ Չնայած դուք գիտակցելու եք, որ, միգուցե, վիրավորեք նրան՝ միեւնույն է, արդարություն եք պահանջելու սիրելիից։