Մերձմոսկովյան շրջանում հետախուզության մեջ է Նոգինսկի 50 ամյա բնակիչը: Նա սառնարյուն կերպով 16 տրամաչափի որսորդական հրացանից կրակել է Հայաստանի քաղաքացու վրա և սպանել բարձր երաժշտության համար:

«Պարզվել է, որ մի խումբ երիտասարդները Ժարովա փողոցի վրա գտնվող տան բակում ալկոհոլային խմիչքներ են օգտագործել, միացրել են իրենց ավտոմեքենայի ձայնագրիչը, ինչով էլ խանգարել են մոտական տներում բնակվող մարդկանց անդորրը»,- Комсомольская Правда պարբերականին այս մասին հաղորդել է Ռուսաստանի Մոսկվայի շրջանի հետաքննչական մարմնի ներկայացուցիչ Իրինա Գումենայան և ավելացրել,- բնակիչներից մեկը այդ մասին բազմիցս նշել է, սակայն երիտասարդները չեն արձագանքել,ինչից հետո տղամարդը դուրս է եկել փողոց և իր հրացանով կրակել երիտասարդներից մեկին:

Ինչպես հայտնի է դարձել պարբերականին, սպանվածը Հայաստանի 27 ամյա քաղաքացի է: Նա մահացել է երկուշաբթի օրը տեղի ժամով 3.30-ին:

Ոստիկանության և հետաննության աշխատակիցները շուտով պարզել են մերձակա  տներում հրազենային զենքի իրավունք ունեցող որսորդներին և պարզել են կրակողի ինքնությունը: Պարզվել է, որ կրակողը եղել է Նոգինսկի 50 ամյա բնակիչը, ով այժմ գտնվում է հետախուզության մեջ: