Խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, ով «Բարսելոնայից» տեղափոխվել է «Սևիլյա», անկեղծացել է, որ Լեո Մեսսիի և Լուիս Սուարեսի հետ շատ մոտ չի եղել: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
«Դժվար է ընկերություն անել բոլորի հետ, թիմում 24 ֆուտբոլիստ է հանդես գալիս: Նրանք իմ խաղընկերներն էին, որոնց հետ հրաշալի 6 տարիներ եմ անցկացրել: Հարգում եմ այդ տղաներին, բայց նրանք իմ ընկերները չէին»,- ասել է Ռակիտիչը:
32-ամյա Ռակիտիչը Լա լիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 42 հանդիպման և դարձել 1 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: