Ամերիկացի ծրագրավորող Թոմ Սեյմոնը օրերս իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է արել, որը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում: Ծանոթանալով նամակի բովանդակությանը՝ դու ևս անակնկալի կգաս: Եվ այսպես, Թոմի ստատուսի տեքստը. «Վերջապես ես կխոստովանեմ:
Այո՛, ես ամուսնացած եմ, բայց դա չի նշանակում, որ ես թաքուն ինչ-որ մեկի հետ չեմ հանդիպում: Մտածեք ինչ ուզում եք, բայց այդ թաքուն հանդիպումներն ինձ ուղղակի խենթացնում են: Նա գեղեցիկ է, խելացի և այնքան անկեղծ է սիրում ինձ:
Նա բոլորովին նման չէ խոհանոցում միշտ հոգսերի մեջ խճճված իմ կնոջը, որի խոսակցության թեման միայն երեխաներն են, սառնարանի պարունակությունը, կոմունալ ծախսերն ու թե որքան է նա հոգնել: Ահա այս ամենից ձանձրացած ու հոգնած ես ուղղակի «գողանում» եմ իմ սիրուհուն մի քանի ժամով և վերանում իմ առօրյա կյանքից:
Նրա հետ ես տեղափոխվում եմ մի աշխարհ որտեղ չկան հոգսեր, չկան պահանջներ, չկա կենցաղ ու խնդիրներ: Այո՛, հեշտ չէ ամուսնացած տղամարդուն դիմակայել կյանքի խելահեղ ռիթմին, որովհետև մենք՝ տղաներս, սիրում ենք, երբ մեր վրա հոգսեր չեն լինում, երբ դժգոհությունների ու բողոքների փոխարեն սիրո խոսքեր ենք լսում:
Այդ իսկ պատճառով ես ուզում եմ իմ բոլոր ամուսնացած ընկերներին մի կարևոր խորհուրդ տալ. մի դադարեք սիրուհի ունենալ, եթե անգամ ամուսնացած եք, որովհետև միայն այդ կերպ դուք ձեզ իսկապես երջանիկ տղամարդ կզգաք: Մի րոպե, ես մոռացա մի կարևոր բան: Ես մոռացա ներկայացնել ձեզ իմ սիրուհուն:
Տղաներ, դուք բոլորդ էլ նրան շատ լավ ճանաչում եք, որովհետև իմ սիրուհին հենց իմ կինն է, որի հետ մենք արդեն 8 տարի է՝ ամուսնացած ենք ու ունենք 3 երեխա: Իսկ ո՞վ է ասել, որ եթե մենք ամուսիններ ենք, ապա չպետք է միմյանց սիրահարված դեռահասների նման մեզ պահենք, չպիտի ձգտենք է՛լ ավելի կատարյալ ու ներդաշնակ դարձնել մեր զգացմունքները:
Իսկ դրա համար պետք է, որ քո կողքի կինը միշտ հետաքրքիր լինի քեզ, պետք է անել ամեն ինչ, որ նա իրեն գեղեցիկ զգա, և ոչ թե երեխա մեծացնող և տուն մաքրող սպասուհի: Հավատացեք, ձեր բոլոր ընտանեկան խնդիրների պատճառը եղել է այն, որ ինչ-որ պահ ձեր կանայք դադարել են իրենց գեղեցիկ ու սիրված զգալ:
Ուրեմն արեք ամեն ինչ, որպեսզի ձեր կանայք իրենց երջանիկ զգան, խնդրեք հարազատներից մեկին մնալ երեխաների հետ ու մեկ-մեկ գողացեք նրան առօրյա հոգսերից, տարեք մի գեղեցիկ վայր ու ասացեք, որ սիրում եք նրան, որովհետև ընտանիքը երջանիկ կարող է լինել միայն այն դեպքում, երբ երջանիկ է ընտանիքի մայրը, իսկ նրան երջանկացնողը նրա ամուսինն է»:
Աղբյուր՝ http://infosarm.ru/archives/79460