Հուլիսի 28-ին լրանում է Աֆղանստանում կանանց հեռուստատեսությունում հայտնվելը արգելող օրենքի ընդունման 21 տարին: Այդ կապակցությամբ ներկայացվում է հինգ անսովոր արգելք, որը վերաբերվում է կանանց:
- Աֆրիկյան Սվազիլենդում մի քանի տարի առաջ օրենք է ընդունվել, որը արգելում է կանանց կրել ներքնաշոր: Միապետը որոշել էր, որ այդպիսի կարգադրությունը` օրենքով հաստատված, երկրի կանանց կվերադարձնի իրենք հին ավանդություններին: Օրենքին չենթարկվելու դեպքում կանանց անպայման պատժում են: Զինվորները միանգամից պոկում են նրանց վրայից ներքնաշորը և այլ քաղաքացիների աչքի առաջ դրանք մի քանի կտոր անում: Միևնույն ժամանակ Սվազիլենդում ընդունվել է օրենք ծնկից ոչ ցածր շրջազգեստներ կրելու մասին: Այդ պատճառով հայտնի չէ, թե ինչպես են զինվորները բացահայտում ներքնաշոր կրելու «հանցագործությունը»:
- Իտալիայում շատ արտասովոր մի օրենք կա, որով արգելվում է Մարիամ անունը կրող կանանց զբաղվել մարմնավաճառությամբ: Բանը նրանումն է, որ այս անունը ամենալայն տարածականությունն ունի Իտալիայում: Իտալացիները կաթոլիկ քրիստոնեաներ են, ուստի Մարիամ անունը կապվում է Հիսուս Քրիստոսի մոր անվան հետ, ինչն էլ հենց գլխավոր պատճառ է հանդիսացել նման օրենքի ընդունման համար:
- Իր դաժան արգելքներով հայտնի Սաուդյան Արաբիայում կանանց արգելվում է քայլել փողոցներում առանց արական սեռի ներկայացուցիչի ուղեկցությամբ: Սկզբում քաղաքացիները այն ուղղակի համարում էին կրոնական և բարոյական ավանդույթ, սակայն երբ արևմտյան մշակույթի տարածումը ավանդույթը վտանգի ենթարկեց իշխանությունները այն ամրապնդեցին օրենքով:
- ԿԺԴՀ-ում «Վադջա» ֆիլմը դժվար թե ցույց տան, քանի որ արգելվում է կանանց հեծանիվ քշել, անգամ եթե ղեկին նա չէ և ուղղակի նստած է հեծանիվ քշող տղամարդու թիկունքում,ինչը ցուցադրվում է ֆիլմում: Իշխանությունները արդեն փորձել են հանել այդ արգելքը 10 ամսով, սակայն հետագայում կրկին վերականգնել են: Իսկ հեծանիվ վարելու արգելքի հիմնական պատճառն այն է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի աղջիկը հեծանիվով ընկել էր ավտոմեքենայի տակ:
- ԱՄՆ-ն միշտ աչքի է ընկնում իր արտասովոր օրենքներով, որոնք կարող են զարմացնել ամբողջ աշխարհին: Ֆլորիդա նահանգում կանանց արգելված է կոտրել օրը երեք ամանից և չորս բաժակից ավել : Բանը նրանումն է, որ այն ժամանակ, երբ ընդունում էին այդ օրենքը, նահանգում դեռևս զարգացած չէր ճենապակու արտադրությունը: