«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, դուբլի հեղինակ դառնալով «Բոլոնիայի» հետ Իտալիայի առաջնության մեկնարկային տուրի խաղում (2:0), գրանցել է տպավորիչ ցուցանիշ, հայտնում է Goal.com-ը:

38-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դառնում 23-րդ մրցաշրջանում անընդմեջ: Իբրահիմովիչը գոլային շարքը սկսել է 1999 թվականից: Այս ընթացքում նա հանդես է եկել նաև շվեդական «Մալմյոյում», հոլանդական «Այաքսում», իտալական «Յուվենտուսում», «Ինտերում», կատալոնական «Բարսելոնայում», ֆրանսիական ՊՍԺ-ում, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» ու ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում»:


Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը 2020 թվականի հունվարին է վերադարձել «Միլան», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ: