Մամուլում գրվել էր, որ օրերս «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 30–ամյա ծննդկան է մահացել։
Այս պահին «Շենգավիթ» Բժշկական կենտրոնը մարդաշատ է, երեխան դուրս է գրվում։ Մահացածի՝ Սեդայի հարազատները , ընկերներն ու բարեկամները եկել են երեխային տուն տանելու։

Մահացածի հարազատները պատմում են՝ Սեդայի հղիությունն անցել է առանց որեւէ խնդրի, նախօրեին առավոտյան հիվանդանոց է գնացել իր ոտքով, իսկ ժամեր անց արդեն հարազատները չեն կարողացել կապ հաստատել նրա հետ։ Մինչեւ այս պահը ծննդկանի ընտանիքը չգիտի՝ ինչից է մահացել նա, պահանջում են արդար քննություն։


« Բժիշկ Սիրունյանն է այդ ընթացքում զանգել Սեդայի ամուսնուն, հարցրել, թե այս հակաբիոտիկից կարող է խնդիր ունենալ, մինչդեռ այդ դեղը թերթիկում նշված է, որ հակացուցված է Սեդային, ալերգիա ունի դրանից։ Մեզ ինֆորմացիա տալու փոխարեն թիկնապահներով են լցրել հիվանդանոցը։ Հարազատները փորձել են վերեւ բարձրանալ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, դրանից հետո միայն Սիրունյանը կանչել է վերեւ ու ցույց տվել, որ Սեդան մահացել է»,- պատմեց հարազատներից մեկը։

Սեդայի և ամուսնու հարսանեկան քավորն էլ՝ Հովհաննես Հարությունյանը, պնդում էր՝ սա այսպես չեն թողնելու, դիմել են լրատվամիջոցների օգնությանը, որպեսզի,իր խոսքով, հերթական անգամ չքողարկեն տեղի ունեցածը, մեղավորները պատասխան տան օրենքի առաջ։

Աղբյուր՝ https://hraparak.am/post/8c2d2ff4e43f97e23a502eb3ef741aec 

«Ասում են՝ լավ բժիշկ ա, հիմա ինչ անենք լավ բժիշկ ա, սենց թողնենք անցնի գնա, մենք էլ ենք իմացել, որ լավ բժիշկ ա , դրա համար ենք իրեն վստահել»,- ասաց Հարությունյանն ու հավելեց, որ ակնկալում են քննչական լուրջ գործողություններ։