Ռուսական ամենախոշոր էներգետիկ կազմակերպություն Газпром-ը որոշել է ակտիվորեն պայքարել պարտապանների հետ: Կազմակերպությունը սպառնացել է դադարեցնել կամ սահմանափակել գազը Ռուսաստանի 13 շրջանում: Որոշ շրջաններում այդ սահմանափակումները արդեն սկսել են գործել:

2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ամենամեծ պարտքը կազմում է Մոսկվայի շրջանինը, նրա ընդհանուր թիվը հասնում է 10.6 մլրդ դոլարի: Ինչպես նշում է Взгляд պարբերականը երկրորդ տեղը պարտքի առումով գտնվում է Տվերի շրջանը և պարտքը կազմում է 4.36 մլրդ ռուբլի: Լավագույն եռյակը սահմանափակում է Հյուսիսային Օսեթիա-Ալանիան, որի պարտքը կազմում է 2.85 մլրդ ռուբլի:

Նշվում է, որ երկրի վեց շրջանում սահմանափակումները արդեն սկսել են գործել , ինչի պատճառով անցած շաբաթ առանց տաք ջրի են մնացել Մախաչկալայի և Վլադիկովկասի, Բրյանսկի, Կրասնոդարի մի շարք բնակավայրերի և Ինգուշեթիայի ինչպես նաև մերձմոսկովյան Սերգիևա Պասադի բնակիչները: Այդպիսի սահմանափակումներ կարող են լինել նաև Մոսկվայի, Տվերի, Վոլգոգրադի, Վլադիմիրսկի, Սմոլենսկի, Յարոսլավսկի և Աստրախանի շրջաններին, ինչպես նաև Կաբարդինո- Բալկարիային: