Կարծում եմ՝ պահանջն արդար է և «Նորք» ԻԿՀ անձնակազմի կատարած հսկայական աշխատանքի արդյունքում պետք է պարգևատրվեր գործող անձնակազմից առնվազն մեկը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Նորք» ԻԿՀ-ի տնօրեն Մհեր Դավիդյանցը՝ անդրադառնալով ԻԿՀ-ի աշխատակազմի բաց նամակը ՀՀ նախագահին ու վարչապետին, որտեղ նշվել էր, որ COVID-19-ի դեմ պայքարի առաջին օրից լինելով այդ պայքարի առաջամարտիկը, երկրի նախագահի, վարչապետի և կառավարության, այնպես էլ առողջապահության նախարարության կողմից պարգեւատրման համար թեկնածուներ առաջադրելիս «Նորք» ԻԿՀ-ի անձնակազմը չպետք է մոռացվեր ու անտեսվեր։
«Կրկնվեմ` գործող անձանցից», գրել է Մ․Դավիդյանցը եւ խնդրել իր գրառումը չդիտարկել անձնական տիրույթում։
Մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր․ «Նորք» ԻԿՀ-ի բաց նամակը