Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» սեփական խաղադաշտում ուժերը կչափի Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ:
Բուքմեյքերական գրասենյակները գրեթե հավասար են գնահատում թիմերի շանսերը:
Հայաստանի չեմպիոնի հաղթանակը ստացել է 2.65 գործակից, հյուրերինը՝ 2.58, իսկ ոչ ոքին՝ 3.30:
«Արարատ-Արմենիա» - «Ցելյե» խաղը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում և կսկսվի ժամը 18:00-ին: Հանդիպումը կսպասարկի Շոտլանդիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Ջոն Բիթոնի գլխավորությամբ: Այս դիմակայության հաղթողը Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլում տանը կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ:
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի գործող չեմպիոնը տանը լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային»:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ցելյեն» 3:0 հաշվով տնային հաղթանակ է դարձել իռլանդական «Դունդալկի» նկատմամբ, իսկ հաջորդ փուլում տանը 1:2 հաշվով պարտվել է նորվեգական «Մոլդեին»: