«Ժամանակ» թերթը գրում է. «Խաղողի մթերման հետ կապված դժգոհությունը շարունակվում է: Երեկ Արտաշատի գյուղացիները ստիպված խաղողը հանձնել են 105 դրամով, որը անհամեմատ ցածր է ինքնարժեքից:
Նման քայլի են գնում այն գյուղացիները, ովքեր շտապ գումարի կարիք ունեն և չեն կարող սպասել: Մյուսները հույս ունեն, որ խաղողը կքաղցրանա, և մթերման գինը կբարձրանա, ինչը քիչ հավանական է: Այնպես որ, առաջիկայում սպասվում են բողոքի նոր ակցիաներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: