«Սնանկության դատարանում նոր զարգացումներ են սպասվում: Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունը մտել էր Սնանկության դատարան, ինչի արդյունքում քրեական գործեր էին հարուցվել երկու դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ: Սակայն այդքանով Սնանկության դատարանի շուրջ կատարվող իրադարձությունները չավարտվեցին:
Այս կառույցի դատավորները շարունակում են մնալ Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում: Եվ հիմա, կարծես թե, Սնանկության դատարանի հեղինակությունը վտանգված է, և հենց դա է պատճառը, որ այդ դատարանի շատ դատավորներ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, դիմում են գրում՝ այլ դատարաններ տեղափոխվելու խնդրանքով:
Առաջիկայում ականատես ենք լինելու նաև այլ դատարանների դատավորների, որոնք համակարգից ազատման դիմումներ են ներկայացնելու:
Հիշեցնենք, որ Գևորգ Նարինյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու կամ օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար: Արա Կուբանյանն էլ մեղադրում է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում