Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվի բռնապետի վերահսկողության տակ գտնվող մեդադաշտին այսքան խղճուկ չէի տեսել։ Բաքվի բռնապետի իշխանությունից չստանալով ոչ մի հուսադրող լուր ռազմաճակատից՝ ստիպված են իրենք «լուրեր» ստեղծել, հորինել և դրանք հրապարակել։
Ռազմաճակատին վերաբերող ցանկացած լուր հորինվածք է։ Ադրբեջանում փորձում են խուճապը գոնե որոշ չափով կառավարելի դարձնել, քանի որ մարդիկ իրենց հարազատներից ստացած լուրերի վրա լեգենդներ են պատմում Հայոց փառապանծ բանակից»։