Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպմանը մասնակիցներին տեղեկացրել է ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության պատրաստման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Ղարաբաղում շփման գծում տիրող իրավիճակին»,- ասել է Պեսկովը:

«Եվս մեկ անգամ ծայրահեղ մտահոգություն է հայտնվել շարունակվող մարտերի կապակցությամբ»,- հավելել է նա:

«Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն պատրաստելու մասին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: