«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱՄՆ սենատում սկսվել է ստորագրահավաք Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու գործընթացի համար: Փենթագոնն արդեն հաստատված և ապացուցված է որակել Սիրայի և Լիբիայի տարածքից իսլամական ահաբեկիչ զինյալների հավաքագրման և օդային ճանապարհով Ադրբեջան տեղափոխելու՝ Թուրքիայի գործողությունները: Աշխարհը պետք է հակաահաբեկչական դաշինք ստեղծի ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի: Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի գիծը հասավ Արցախ-Հայաստան, հայոց պաշտպանական բանակը հերոսաբար պայքարում է ոչ միայն մեր հայրենիքի և խաղաղ բնակչության կյանքի իրավունքի համար, այլև աշխարհը ահաբեկչությունից պաշտպանող վահան է դարձել»: