Հակառակորդի կողմից օգտագործված ԱԹՍ-ների տեսակները, արտադրության երկիրը, մոտավոր քանակները եւ օգտագործման մարտավարություն ու ղեկավարումը կարելի է ասել, մեր կողմից բացահայտված է եւ վերահսկելի է: Այս մասին ճեպազրույցում ասաց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը՝ անդրադառնալով դրա վերաբերյալ արտասահմանցի լրագրողի հարցին:
Նա հավելեց, որ միայն երեկ 17 ԱԹՍ է խոցվել, բոլորն էլ հարվածային:
Արթուր Սարգսյանը չցանկացավ պատասխանել հարցին, թե որ երկրի արտադրության են եղել ԱԹՍ-ները:
Մեկ այլ արտասահմանցի լրագրող հարցրեց, թե որն ադրբեջանական ուժերի հարձակումների նպատակը:
«Անընդհատ գրոհում են, նպատակը մեր պաշտպանությունը ճեղքելն է»:
Իսկ ճշտող հարցին, թե որն է այդ հարձակումների իմաստը, վախեցնե՞լը, Արթուր Սարգսյանը արձագանքեց. «Ավելի լավ է իրենց հարցնել, թե որն է իմաստը. Մենթալիտետն է այդպիսին՝ բարբարոսական»: