ՊԲ զինծառայողներն առաջնագծից պատմում են, թե ինչպես են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը.
«Հիմնական խնդիրն առաջնագիծը պահելն է, ինչը մենք փայլուն կատարում ենք: Չունենք ընկճված զինվոր, դուխից ընկած զինվոր: Տղերքը պատրաստ են մինչև վերջին ուժը կռվելու: Հակառակորդի ստորաբաժանումների բոլոր նշանակետերը խոցում ենք, մեր անձնակազմի պատրաստվածությունը գերգերազանց մակարդակի վրա է».- ասում են զինվորները: