Ռուսաստանի դաշնության «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Գենադի Անիշչենկոն «Ինտերֆաքսին» հայտնել է, որ Ուկրաինական խոշորագույն հրուշակեղեն արտադրող «Ռոշեն» ընկերության արտադրանքի ներմուծումը Ոուսաստան արգելվել է:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ ՌԴ պարենի սանիտարահիգիենիկ վերահսկողությամբ զբաղվող «Ռոսպոտրեբնադզորը» իր քայլը բացատրել Է նրանով, որ «Ռոշենի» արտադրանքի մեջ հայտնաբերվել Է բենզապիրեն:
«Ռոշենի» արտադրանքը ներմուծվում է նաև Հայաստան, ուստի մեր թղթակիցը Փորձել Է պարզել ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետ. ծառայության գործողությունները: Այստեղ միայն հայտնել են, որ «տեղեկատվությունն ուսումնասիրվում է»: