«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վարդենիսի մասնաճյուղի տնօրեն Արտյոմ Մկրտչյանին աշխատանքից ազատել են՝ նրա փոխարեն այդ պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով երևանաբնակ Տիգրան Խաչատրյանին:
Թերթը հիշեցնում է, որ մարդիկ իրենց ոսկեղենը գրավւսդրել էին «Արդշինինվեստբանկ»-ում, սակայն տոկոսադրույքի համապատասխան վճարումները կատարելուց հետո չէին կարողանում հետ ստանալ դրանք, քանի որ բանկը պատճառաբանում էր, թե կտրոնները կեղծ են:
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վարդենիսի մասնաճյուղում տեղի ունեցած բանկային մեքենայությունների փաստի առթիվ հուլիսի 23- ին քրեական գործ էր հարուցվե