Ռուսական շոու բիզնեսի կայսրուհի Իրինա Ալեգրովան ապշեցրել է Յուրմալային իր էրոտիկ հագուստով:

Անցյալ տարի Ալեգրովան նշել է իր 60 ամյակը: Չնայած դրան երգչուհին լի է էներգիայով և հիանալի տեսք ունի: «Նոր Ալիքի» փակման արարողությանը երգչուհին հանդես է եկել էրոտիկ հագուստով, որը իհարկե նկատել են հանդիսատեսը: Բացի այլ արժանիքներից Իրինա Ալեքսանդրովայի շորը աչքի էր ընկնում ներքնաշորի բացակայությամբ, այնպես որ 61 ամյա փոփ երգչուհին իր շքեղությամբ զարմացրել է Յուրմալայի փառատոնի հյուրերին:

Ռուսական էստրադայի գեղեցկուհիները բաց չեն թողնում հնարավորությունը փայլել էրոտիկ բնույթի շորերով: Այս ամենից հետ չի մնացել նաև Իրինա Ալեգրովան: «Նոր Ալիքում» երգչուհին փայլել է սպիտակ փայլուն շորով: Բարակ կտորի տակից երևացել են նրա մարմնի շքեղ հատվածները, չնայած որ կրծքի, փորի և հետույքի հատվածը ծածկված են եղել փայլուն քարերով: Վաղուց հայտնի է, որ Իրինան նախընտրում է սպիտակ կամ սև գույնի հագուստներ, այս անգամ ևս նա չի դավաճանել իր ոճին: