Երևանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամ կհատկացնի Ստեփանակերտի վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով: Որոշումն ընդունվեց Երևանի ավագանու արտահերթ նիստին:
«Ադրբեջանական բանակի կողմից Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման արդյունքում վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով Երևանի 2020 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասին հատկացնել 100 միլիոն դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, այլ կապիտալ դրամաշնորհների, համայնքների հոդվածով»,-ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը: